Լոս Անջելեսում իրադրությունը շարունակում է ողբերգական մնալ
Լոս Անջելեսում իրադրությունը շարունակում է ողբերգական մնալ, որովհետև չի հաջողվում մարել հրդեհների ամենախոշոր երկու օջախները։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ լրագրող, հաղորդավար Վրույր Թադևոսյանը։
Տարբեր տեղեկություններով՝ արդեն առնվազն 5 եկեղեցի է այրվել, իսպառ մոխրացել է մոտ 7 դպրոց և 2 խոշոր գրադարան։ Անկախ մի շարք կազմակերպություններ վնասի չափը գնահատում են 135-150 միլիարդ դոլար։
«Հենց հիմա Լոս Անջելեսում հրդեհը շուրջ 117 քառակուսի կմ տարածքով է, իսկ դա Գյումրի քաղաքի 3 չափի տարածք է»։
Արդեն 2 օր է` հրդեհները նաև հայաշատ քաղաքներում են մոլեգնում։ Դրանց հետևանքով օդի բարձր աղտոտվածություն է Գլենդել, Փասադենա քաղաքներում։ Արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև հայ համայնքի ներկայացուցիչներին հրդեհի հետևանքով հասցված վնասների մասին, այրվել ու ոչնչացել են տներ, բիզնեսներ, բայց կրկին՝ վերջնական թիվ չկա։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա