ԼՐԱՀՈՍ
30 Nov 2024
Ֆրանսիայից հայտարարել են, թե Իրանում միջուկային զենքի տարածումը կարող է լուրջ սպառնալիք առաջացնել
Իրանում միջուկային զենքի տարածումը մոտ ժամանակներս կարող է լուրջ սպառնալիք առաջացնել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Նիկոլա Լերները: Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ դա կարող է սպառնալիք դառնալ առաջիկա ամիսներին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ երբ: Լերներն ընդգծել է, որ Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ միասին դրան նախապատրաստվելու ռազմավարություն են մշակում:
Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ միջուկային հարցը կարող է լուծվել, եթե խոշոր տերությունները հրաժարվեն չափազանցված պահանջներից: Նա ընդգծել է, որ Թեհրանը պահպանում է բոլոր կանոնները, իսկ միջուկային ծրագրերը գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։
Աղբյուրը՝ 24news