ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
18 Mar 2017

«Ելք» դաշինք - «Հայկական վերածնունդ»

Հաղորդման ընթացքում հյուրերը ներկայացնում են իրենց քաղաքական ուժերի պատկերացումները արտագաղթի, գործազրկություն և ՀՀ անվտանգության հետ կապված խնդիրների շուրջ:

 

 «Ընտրության բանաձևը» հաղորդման տաղավարում հյուրընկալվել են «Ելք» դաշինքի անդամ, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը և ՀՎԿ անդամ, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանը: Հաղորդման ընթացքում հյուրերը ներկայացնում եմ իրենց քաղաքական ուժերի պատկերացումները արտագաղթի« գործազրկություն և ՀՀ անվտանգության հետ կապված խնդիրների շուրջ: «Ելք» դաշինքը, Արայիկ Հարությունյանի խոսքով, այն քաղաքական ուժն է, որն ունի հստակ, թվերի ու վերլուծությունների վրա հիմնված նախընտրական ծրագիր: Էդգար Առաքելյանն էլ իր հերթին ընդգծում էˋ «Օրինաց երկիր» կուսակցությունը, 2008-2014 թվականներին լինելով ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, արել է հնարավորը երկրում փոփոխություններ իրականացնելու համար, սակայն ժամանակի ընթացքում, տեսնելով, որ իրենց ներկայացրած օրինագծերը տեղափոխվում են ԱԺ նստաշրջանից նստաշրջան, դուրս են եկել կոալիցիայից և այսօր առանձին փորձելու են իրենց տեղն ունենալ ապագա խորհրդարանում և ներկայացնել հայաստանյան ամենատարբեր ոլորտներին վերաբերող իրատեսական ու արդյունավետ օրինագծեր: